Այսօր: Հինգշաբթի, 16 Հուլիսի 2020թ.
Ուջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.03.20 ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի´  կանայք, մայրեր և քույրեր  Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գարնանային ամենագեղեցիկ տոնի`մարտի 8-ի կապակցությամբ և մաղթում բոլորիդ ամենայն բարիք,առողջություն և իհարկե կանացի անսահման երջանկություն:Մայրության և գեղեցկության տոնին թո´ ղ իրականանան Ձեր բոլոր նվիրական իղձերն ու երազանքները:Ձեր գոյությամբ շարունակեք գեղեցկացնել կյանքը,դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին,իսկ այս տոնը պարզապես գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր սերն ու հիացմունքը,մեր հարգանքն ու երախտագիտությունը Ձեր նկատմամբ:Հիշե´ ք,որ միշտ եղել եք մեր արարման և ստեղծագործման ոգեշնչողը:ԵՎ թող Ձեր ընտանիքներում և Ձեր սրտերում միշտ իշխեն սերն ու ներդաշնակությունը:ՍԱռանձնահատուկ երախտագիտությամբ ... Մանրամասն
31.12.19 ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԻ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ.Սիրելի՛ ուջանցիներ. Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:Թող 2020 թվականը դառնա համասփյուռ հայության, համար ամենալուսավոր տարիներից մեկը: 2019 թվականը մեր համայնքի համար հաջողությունների և ձեռքբերումների տարի էր: Իրականցվեց  մի շարք շինարարական ծրագրեր, բարեկարգվեց և ասֆալտապատվեց փողոցներ,անցկացվեց արտաքին լուսավորության ցանց: Տոնեցինք Ուջան համայնքի վերաբնակեցման 100-րդ տարեդարձը:Արդյունավետ ու համակարգված աշխատանքի արդյունքում մենք կարողացանք դրական տեղաշարժեր ապահովել տարբեր ոլորտներում` շնորհիվ բոլորիս աշխատանքի, շնորհիվ ձեր վստահության ու նվիրումի: Համոզված եմ, որ այդ վստահությամբ ու նվիրումով աշխատելու ենք 2020-ին ... Մանրամասն
18.10.19 ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

 Սիրով հրավիրում ենք բոլորին` մասնակցելու ՈՒջան համայնքի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը,որը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին` ժամը 13:00-ին, ՈՒջանի Ազատամարտիկների հուշահամալիրում:

12.09.19 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԾԻՐԱՆԻ ԾԱՌ» ՈՒՋԱՆԻ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
 Սեպտեմբերի 14-20-ն Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: Շուրջ մեկ շաբաթ փառատոնի արտասահմանյան և տեղական բոլոր մասնակիցները կապրեն հյուրընկալ ուջանցիների տներում, յուրաքանչյուր օր հաց կկիսեն նրանց հետ և հնարավորություն կունենան մոտիկից ճանաչել հայկական կենցաղն ու մշակույթը: Փառատոնի ընթացքում հանդիսատեսն ու հյուրերը կհրավիրվեն զանազան համերգների, քննարկումների և էքսկուրսիաների: Իսկ երեկոյան բոլորը կհավաքվեն Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում՝ մասնակցելու բացօթյա կինոցուցադրություններին: Փառատոնի բոլոր ֆիլմերը զուգահեռ կցուցադրվեն նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր ... Մանրամասն
31.07.19 24.10.2016Թ-31.07.2019Թ. ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 ՈՒջան համայնքի տնտեսական և սոցիալական զարգացման նախաձեռնությունների արդյունավետ իրականացումը մեծապես կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպման,բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրման և միջոցների խնայողական օգտագործման  հետ:Այս ժամանակահատվածում համայնքի բյուջեի միջոցներով,ինչպես նաև ներդրումային ծրագրերով ՈՒջան համայնքում կատարվել են զգալի աշխատանքներ գյուղատնտեսության,շինարարության և բարեկարգման,կրթության, կոմունալ տնտսության ոլորտներում:Կոմունալ տնտեսության ոլորտ  ԲՆակչության համար բարենպաստ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով ՈՒջան համայնքում զգալի աշխատանքներ են տարվել կոմունալ տնտեսության ոլորտում: Սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներն ... Մանրամասն
17.07.19 ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԴԱՌՆԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
 ՈՒջան համայնքը այսօր ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ: Դրանցից մեկը հայկական մշակույթի` հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների պահպանումն է,ինչպես նաև մեր ժառանգած մշակույթը և ավանդույթները փոխանցել ապագա սերնդին,ովքեր ապրում և մեծանում են ինչպես հայրենիքում այնպես էլ հայրենիքից դուրս:Մենք պետք է լինենք միասնական և փորձենք համատեղ ջանքերով լուծել մեր առջև ծառացած խնդիրները:Սա է բոլորիս ընդհանուր տեսլականը:ՈՒջան համայնքի Մշակույթի տունը,որը գործում է  1974 թվականից համարվելով համայնքի գլխավոր մշակութային կենտրոնը,այսօր գտնվում է շատ վատ պայմաններում:Շենքն ունի վերանորոգման կարիք  ,սակայն համայնքը չունի միջոցներ այն վերանորոգելու համար:ՈՒստի խնդրանքով դիմում ենք  ... Մանրամասն
1 2 3 4 5


Բոլորը
Պատկերասրահ
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԾՆՆԴՅԱՆ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ՈՒՋԱՆ
«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի փառատոնը Ուջանու
Շուշիի ազատագրումը, Ուջան, Մահապարտներ
Հայի ուժը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ,Արագածոտնի մարզ, գ.Ուջան, Ֆիդայի 19

093888565

ujan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՈՒՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner